close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջանցք՝ Սիսիանո՞վ․ Նախիջեւան-Սիսիան սահմանին ի՞նչ մաքսակետ է կառուցել թշնամին

Հարցազրույց

31 Օգոստոսի 2021, 19:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միջանցք՝ Սիսիանո՞վ․ Նախիջեւան-Սիսիան սահմանին ի՞նչ մաքսակետ է կառուցել թշնամին

Հաշվի առնելով, որ Սիսիանի մասին երբեւէ ոչինչ չի խոսվում, կարելի է գալ այն եզրահանգման, որ կարեւորագույն հանգույցն անցնելու է Սիսիանով։ 2019 թվականին Սիսիանի ուղղությամբ՝ մեր սահմանից 320-370 մետր հեռավորության վրա՝ Նախիջեւանում ադրբեջանցիները կառուցել են մաքսակետ։ Հաշվի առնելով, որ Բերձորից (Լաչին) դեպի մաքսակետ սկսելու են ճանապարհ դնել, ենթադրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հատվելու է նաեւ Սիսիանի մակարդակով,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում հայտնեց ադրբեջանագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը։

Նա նշեց, որ Սիսիանի անունը չի հիշատակվում, որ չխափանվի իշխանություն-թշնամի գործարքը․ լռում են՝ կասկած չհարուցելու համար։ 

«19 թվից սպասում էին, որ Բերձորը կօկուպացնեն եւ այնտեղից՝  այդ կարեւորագույն կետից նրանք կկառուցեն նոր ճանապարհ։ Սա հասարակ ճանապարհ չի լինելու․ լինելու է միջանցք, որտեղ հատող ճանապարհներ նշանակված չեն։ Եթե ես ցանկանամ Երեւանից գնալ Կապան կամ Մեղրի, պետք է թույլտվություն հարցնեմ ադրբեջանական, ռուսական, թուրքական կողմից՝ ով որ կլինի վերահսկողը։ Երբ ասում են՝ բացեցին Կապան-Գորիս ճանապարհը, նրանք իրականում չբացեցին, անցակետեր են դնելու։ Ես իմ պետությունով երթեւեկելու համար պետք է Ադրբեջանին ցույց տամ իմ անձնագիրը։ Հաշվի առնելով Ադրբեջանի թշնամանքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ՝ ես տեղյակ չեմ՝ նրանք ինչպես կօգտագործեն իմ անձնական տվյալները»,-նկատեց ադրբեջանագետը։

Թշնամին, Ադիբեկյանի խոսքով, անընդհատ վտանգի տակ է պահելու Հայաստանը՝ ցանկացած պահի սպառնալով փակել այդ ճանապարհը՝ կտրելով կապը միջանցքի երկու հայկական կողմերի միջեւ։ Թշնամին, ասում է սոցիոլոգը, որքան հնարավոր է՝ շարունակելու է ճնշել Հայաստանը եւ հայ ժողովրդին, քանի դեռ երկրի իշխանությունը կատարում է նրա պահանջները։ Սեպտեմբերի 2-ին էլ Արցախի անկախության օրն է: Վերջին մեկ տարում կորցրել ենք Արցախի 75 տոկոսից ավելին․ հող, որը պահել էինք արյան գնով։

«Արցախի անկախության օրը լինելու է ընդամենը հիշողություն, որ մենք ունեցել ենք անկախ Արցախ, որը սերունդները, ելնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից, տանուլ են տվել։ Տրամաբանական եմ համարում Հայաստանի իշխանության՝ Արցախի անկախության միջոցառումներին չմասնակցելը, քանի որ այդ անկախությունը դավաճանող անձինք իրավունք չունեն տոնել սերունդների նվաճած անկախությունը։ Նրանք դավաճանել եւ վաճառել են սերունդների կերտածը եւ հայ ժողովրդի թշնամին են»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց  Արմինե Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանության ղեկավարը ջանասիրաբար հանձնում է մեր հողերը, հայկական տեղանունները, Ալիեւին հաճոյանալու համար, ադրբեջաներեն ասում, բայց լռում այն տարածքների մասին, որոնք նախկինում մերն են եղել, բայց հիմա թշնամու ձեռքում են։

«Բա Արծվաշենի՞ հարցը։ Այն պաշտոնապես ճանաչված ՀՀ տարածք է, որը Ադրբեջանն օկուպացրել է։ Այդ հարցն, առհասարակ, քննարկվո՞ւմ է։ Որովհետեւ մենք գտնվում ենք ադրբեջանական լոբբիի եւ ադրբեջանամետ, հայատյաց իշխանությունների կառավարման տակ։ Եւ թող ոչ ոք չփորձի հակառակը համոզել, որ Փաշինյանն իր այս կեցվածքով, մոտեցումներով եւ այս տկարամիտ քաղաքականությամբ կարող է ինչ-որ ապագա ապահովել Հայաստանի քաղաքացիների եւ պետականության համար»,-նշեց Ադիբեկյանը։

Մենք, ասում է ադրբեջանագետը, մոռացել ենք նաեւ գերիների մասին։ Թշնամին Հայաստանի սահմանների ներսում է ամիսներ շարունակ, ոչ մի քայլ իշխանությունը չի ձեռնարկում, ուր մնաց՝ լուծի գերիների հարցը։

Մանրամասն՝ տեսանյութում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica