close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվան իր դիրքորոշումը հասցրել է Բաքվին` կապված Լաչինում ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ. Զախարովա

Աշխարհ

17 Սեպտեմբերի 2021, 14:56
 Մոսկվան իր դիրքորոշումը հասցրել է Բաքվին` կապված Լաչինում ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ. Զախարովա

Ռուսաստանը Բաքվին հասցրել է իր դիրքորոշումը՝ կապված Լաչինում ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ: Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցին Արցախի Լաչինի շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունների մասին, որոնք սկսվել են սեպտեմբերի 6-ին և իրականացվում են մարտական կրակով:

 «Այս հարցում ռուսական դիրքորոշումը ներկայացվել է պաշտոնական Բաքվի ուշադրությանը: Հաշվի առնելով այն փաստը, որ այն ըմբռնումով է ընկալվել ադրբեջանցի գործընկերների կողմից, ես, անկեղծ ասած, հնարավոր եմ համարում զերծ մնալ հրապարակային մեկնաբանություններից: Մենք կապի մեջ ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ», - ասել է Զախարովան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica