Պեկինում մեկնարկում է Պարալիմպիկ Օլիմպիադան. Ռուսաստանը և Բելառուսը զրկված են մասնակցությունից
Աշխարհ

Պեկինում տեղի ունեցավ ձմեռային Պարալիմպիկ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Կազմակերպիչները ռուս և բելառուս մարզիկներին արգելել են մասնակցել մրցումներին՝ փոխելով նրանց նախնական որոշումը խաղերի մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ:
Բացման արարողությանը Ուկրաինայի պատվիրակությանը հանդիսատեսը բաձր ծափահարություններով դիմավորեց:
Համաշխարհային կարգի հարյուրավոր մարզիկներ կմասնակցեն այս տարվա միջոցառումներին, որոնք կտևեն մինչև մարտի 13-ը: Պարալիմպիկ խաղերի կազմակերպիչներն ասում են, որ ներկայացված է 564 մարզիկ աշխարհի 46 տարբեր երկրից, որոնց ցուցակում ռեկորդային թվով 138 կին է:
Մինչեւ մարտի 13-ը բիաթլոնում, լեռնադահուկային, դահուկային սպորտում, սնոուբորդում, սլեջ-հոկեյում եւ անվասայլակով քյորլինգում կվիճարկվի մեդալների 78 հավաքածու։