close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակի հետ ավելի խորն է երևալու հայ ժողովրդի հանդեպ ահռելի ոճրագործութունը․ Սերժ Սրապիոնյան

Քաղաքական

4 Մարտի 2022, 22:19
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակի հետ ավելի խորն է երևալու հայ ժողովրդի հանդեպ ահռելի ոճրագործութունը․ Սերժ Սրապիոնյան

Արցախի 75 տոկոսն Ադրբեջանին հանձնելու մասին հիշեցումը հունից հանեց Նիկոլ Փաշինյանին․ հավանաբար, նա կարծում է, որ ժամանակի հետ մոռացվելու է, որ ինքն է ստորագրել հայկական հողերը թշնամուն տալու փաստաթղթի տակ։ Գրականագետ Սերժ Սրապիոնյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդը երբեք մոռացկոտ չի եղել, և ինչպես շատ լավ գիտի ինչ է արել իր համար Մեսրոպ Մաշտոցը, շատ լավ գիտի՝ ինչ է արել իր համար Խորենացին, շատ լավ գիտի՝ ինչ էր Ավարայրի ճակատամարտը և այլն, նույն կերպ էլ հիշելու է՝ ինչ ահռելի ոճրագործություն կատարեցին գործող իշխանությունները։

«Այսինքն, եթե որևէ մեկը հույսը դնում է ժողովրդական մոռացության վրա՝ խորապես սխալվում է՝ ուղիղ հակառակն է լինելու․ ինչքան հեռանա ժամանակը, այնքան շատ է երևալու այն ահռելի ոճրագործությունը, որ կատարվեց հայ ժողովրդի հանդեպ։ Փնտրեք ամբողջ պատմության մեջ․  գուցեև օտարների կողմից արված դաժանությամբ ավելի աչքի ընկնող դեպքեր կան, բայց մեր պատմության մեջ մեր իսկ ձեռքով մեր գլխին բերված այսպիսի փորձանք չի եղել երբեք»,-համոզված է Սերժ Սրապիոնյանը։

Նա նկատում է, որ թեև մարդն ինքը մեղսագիտակ չէ, ցանկացած մեկը մեղքը որոնում է ուրիշի մեջ, հետո է հանգում այն գաղափարին, որ, այնուամենայնիվ, ինքը մեղք ունի, բայց այս մարդիկ՝ այս ամբողջ խունտան, երբևէ չի նայելու քննական հայացքով և իր մեղքը չի հասկանալու, որ ընդունի։

Ապրում ենք մի ժամանակաշրջանում, ասաց Սերժ Սրապիոնյանը, երբ անհեթեթությունը, անհասկանալի վարքուբարքը ավելի տիրապետող են, քան բանական միտքը։

Այս օրերին նախ՝ 80, ապա ևս 28 մտավորական ստորագրեցին հայտարարություն, որով կոչ էին անում դեօկուպացնել Արցախի Հանրապետությունից բռնազավթած տարածքները և հայրենազրկված քաղաքացիներին վերադարձնել իրենց տները։

Սերժ Սրապիոնյանն ասում է՝ ինքը, բնականաբար, հաճույքով կմիանար այդ ստորագրություններին, բայց, դժբախտաբար, մտավորականին մեր երկրում այնպես են արժեզրկել, որ այդ ստորագրությունները շատ փոքր շարժում կարող են առաջ բերել։

«Տեսեք՝ ինչ հարձակում կա մեր մտավորականների վրա․ նույնիսկ բոլոր նրանք, ովքեր իրենց ինչ-որ տեղ մտավորական են համարում՝ նրանք էլ քննադատում, ոչնչացնում են մտավորականությանը՝ չմտածելով, որ իրենք էլ են իրենց մտավորական համարում։ Ասում են՝ ինչ են անում մտավորականները․ իսկ ի՞նչ են արել մտավորականները դրանից առաջ և դրանից հետո՝ մտավորականները ստեղծել են կարծիք, մտավորականները գեներացրել են գաղափարներ։ Այդ գաղափարակիր մտավորականներն այսօր էլ նույն բանն անում են, այլ բան է, որ այդ ուղեղային լվացումը Հայաստանում որևէ ժամանակշրջանում այսպիսի մեծ թափ չի հավաքել։ Թումանյանը Թումանյան չէր լինի, եթե նրա լսարանը նրան չլսեր։ Թումանյանին լսում էին, դրա համար Թումանյանը մեծ էր։ Այսօր չեն լսում մտավորականին, բանը հասավ նրան, որ մտավորական լինելը, կարծեք թե, արդեն իբրև արատ է ընկալվում»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հայտնի է Արցախի հայկական հողերը թշնամուն հանձնելու կողմնակիցը լինելով, հարկ է համարել հեգնել մտավորականության ստարագրահավաքը Արցախի համար այդքան կարևոր հարցով․ նա մեջբերել է Ավետիք Իսահակյանի մի գրվածքը ու եզրակացրել, որ եթե նույն մտավորականները ժամանակին «քաջություն ունենային դիմելու ՀՀ իշխանություններին Ղարաբաղի հարցը փոխզիջումների հիման վրա լուծելու պահանջով, մեր ժողովուրդն այսօր այսպիսի ողբալի վիճակում հայտնված չէր լինի»։

Գրականագետ Սերժ Սրապիոնյանը, բնականաբար, դրանից առաջ էլ ծանոթ էր Իսահակյանի գրածին և տեսնում է, թե ինչպես է Տեր-Պետրոսյանը աղճատել ու խեղաթյուրել մեծ գրողի միտքը։

«Ցանկացած միտք կարելի է այնպես ծռմռել և այնպես ներկայացնել, այնպիսի միջավայր ստեղծել այդ մտքի համար, որ պակաս ծանոթ մարդը կարող է ընկնել նաև շփոթութան մեջ։ Ուշադիր նայեք Իսահակյանի այդ կարծիքը, որը խոսում է մտավորականների անտարբերության մասին, ոչ թե այն մասին, որ եթե մտավորականները միասնաբար ինչ-որ հողեր հանձնեին թշնամուն, ապա Հայաստանը կհայտնվեր ավելի անվտանգ վիճակում»,-ասաց նա։

Մտավորականները, նրա համոզմամբ, այնուամենայիվ, ինչ-որ մեղք ունեն՝ նրանք պիտի ստեղծեին կարծիք, որ Արցախում պատահական մարդիկ իշխանության գլուխ չգային, նրանք պիտի չհանդուրժեին, որ Արցախը հազար կողմից թշնամիներով շրջապատվեր․ միայն մի կողմն էր, որ թշնամի չէր Արցախի համար՝ դա Հայոց երկիրն էր, դա էլ 4 տարի առաջ վերածվեց Արցախը չհանդուրժող թշնամական ինչ-որ կառույցի։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica