close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի կազմակերպիչներին բերման են ենթարկել

Հասարակություն

4 Մարտի 2022, 22:58
 Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի կազմակերպիչներին բերման են ենթարկել

Արա Զոհրաբյանը և մի քանի այլ քաղաքացի բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում անցկացվող խաղաղ ստորագրահավաքից:

«Ազատագրական շարժման նախաձեռնած ստորագրահավաքը արդեն խուճապի է մատնել Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Քիչ առաջ ոստիկանությունը առանց պատշաճ պատճառաբանության բերման է ենթարկել Ազատագրական շարժման անդամներ Արա Զոհրաբյանին, Անդրանիկ Մարգարյանին և Հայկ Սահակյանին։

Այս պահին մենք Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի մոտ ենք։

Պայքարում ենք, չենք նահանջի։ Սիրելի հայրենակիցներ, ավելի ակտիվ մասնակցեք ստորագրահավաքին ու ավելի սկզբունքորեն պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- նշված է շարժման հայտաարրության մեջ:

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ «Ազատագրական շարժումը» կազմակերպում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

 

Տես նաև՝  Ոստիկանությունը բերման է ենթարկել Արա Զոհրաբյանին, Անդրանիկ Մարգարյանին և Հայկ Սահակյանին:

Տես նաև՝  Արա Զոհրաբյանը և մի շարք այլ քաղաքացիներ ձերբակալվել են․ ՓՊ աշխատակից:


Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica