close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔՊ-ական պատգամավորներին հրահանգ է իջեցվել. դատավորներից մեկին չեն ընտրի. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

5 Մարտի 2022, 09:38
 ՔՊ-ական պատգամավորներին հրահանգ է իջեցվել. դատավորներից մեկին չեն ընտրի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովին ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի երկու թափուր տեղերի համար թեկնածուների ցանկը: Նշենք, որ թափուր տեղերը երկուսն են, եւ յուրաքանչյուր տեղի համար պայքարելու է երեք թեկնածու:

ArmLur.am-ը գրել էր, թե ովքեր են թեկնածուները: Այսպիսով, տեղերից մեկի համար կպայքարեն Լուսինե Աբգարյանը, Սերգեյ Մարաբյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը: Մյուս տեղի համար էլ պայքարելու են Մեսրոպ Մակյանը, Աննա Մարգարյանն ու Արսեն Նիկողոսյանը:Եվ այսպես, մեզ հասած տեղեկությւնների համաձայն՝ քաղաքական իշխանությունները իշխող խմբակցությանը հասկացրել են՝ թեկնածուներից ում չպետք է ընտրեն, եւ, ահա, այդ անձանցից մեկը դատավոր Արսեն Նիկողոսյանն է: Իսկ ինչո՞ւ: Բանն այն է, որ 2020 թվականի հունիսի 18-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվեց կալանքից։ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել էր կալանքի տակ գտնվող նախագահի փաստաբանների դիմումը։ 

Այդ կարևոր որոշում կայացրած դատավորը Արսեն Նիկողոսյանն էր: Ասել է թե՝ վերոնշյալ դատավորներից Նիկողոսյանի՝ Վճռաբեկ դատարան գնալը բացառված է: Առաջիկայում կադրադառնանք մյուս դատավորների ճակատագրին եւս»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica