close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԳՆ-ում դժգոհությունները շարունակաբար աճում են. «Փաստ»

Մամուլի տեսություն

5 Մարտի 2022, 10:49
 ԱԳՆ-ում դժգոհությունները շարունակաբար աճում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Օրեր առաջ ՀՀ-ում նշվեց դիվանագետի օրը և ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30- ամյակը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ «դիվանագիտական մի խումբ ծառայողների շնորհվեցին դիվանագիտական աստիճաններ»:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, հիմնականում աստիճաններ են ստացել երիտասարդ կադրեր, որոնք համարվում են «քաղաքական թիմի» անդամ։ Այս փաստը ԱԳՆ-ի հին «սաստավի» կողմից ընդունվել է որպես հերթական քաղաքական ակցիա, քանի որ, ինչպես անցած մոտ չորս տարվա ընթացքում, հիմա էլ փաստացի չեն գնահատվում տարիների վաստակն ու տքնաջան աշխատանքը: Այնինչ, փաստացի կարող են դիվանագիտական աստիճան ստանալ ծառայողներ, որոնք ոլորտում աշխատում են ընդամենը մի քանի ամիս։

Մյուս կողմից՝ օրերս ԱԳՆ-ն տեղեկացրեց նախարարությունում մոտ երեք տասնյակ թափուր աշխատատեղի համար մրցույթ հայտարարելու մասին։ Ըստ մեր դիվանագիտական աղբյուրների, սա էլ իր հերթին խոսում է այն մասին, որ պրոֆեսիոնալ շատ կադրեր պարզապես հեռացել են՝ չցանկանալով աշխատել նման պայմաններում, երբ արտաքին քաղաքականության հարցերում ԱԳՆ-ն երկրորդված է, իսկ կարևոր պաշտոններում էլ նշանակվում են ոչ թե պրոֆեսիոնալներ, այլ «քայլող» թիմին հարողներ կամ պարզապես քաղաքական դեմքեր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica