close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի․ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունց

Քաղաքական

5 Մարտի 2022, 12:45
 Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի․ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունց

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը  չի կարծում, որ բանակը քաղաքականացված կդառնա, եթե գլխավոր շտապի պետը դառնա պաշտպանության փոխնախարարը: Այս մասին  այսօր` մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա` պատասխանելով հարցին, թե մտավախություն չկա՞, որ եթե ԳՇ պետը դառնա պաշտպանության փոխնախարարը, ապա բանակը կքաղաքականացվի:

«Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է իր նշանակումը ԳՇ պետի պաշտոնում, Կամո Քոչունցը չպատասխանեց: «Լավ մնացեք, շնորհակալություն»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավար կազմն այցելել էր Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրիմին:

Վազգեն Սարգսյանն  այսօր կդառնար 63 տարեկան:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica