close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բազմաթիվ ոստիկաններ դուրս են գալիս համակարգից, որ չկատարեն խելագարի հրահանգները. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

12 Մայիսի 2022, 21:22
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բազմաթիվ ոստիկաններ դուրս են գալիս համակարգից, որ չկատարեն խելագարի հրահանգները. Իշխան Սաղաթելյան

1994 թ-ի այս օրը մեր փառապանծ բանակը զինադադար պարտադրեց Ադրբեջանին, մինչև 2020 թ-ի նոյեմբերի 9-ը «մայիսի 12»-ը մեզ համար հաղթանակի օր էր, իսկ անցած տարի մայիսի 12-ին այս դավաճան իշխանության գործունեության հետևանքով ադրբեջանական զորքերը մտան Սյունիք, գրավեցին Սև լճի տարածքը, այս օրը ևս պղծվեց այս իշխանության կողմից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայասանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։

Սա է այսօրվա իշխանության դեմքը՝ հայտարարեց նա։

«Մենք մայիսի 12-ի հաղթանակի օրը ևս վերականգնելու ենք»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Նիկոլը պատերազմի ու պարտության խորհրդանիշ է, ասաց նա, ի դեմս նրա մեր երկրին չեն հարգում ո՛չ թշնամիները, ո՛չ մեր բարեկամները։

Նիկոլը շարունակում է  մնալ Ադրբեջանի և Թուրքիայի սրտի վարչապետը, հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, քանի որ նրա մնալը ձեռնտու է միայն մեր թշնամիներին։

«Մեր դիմադրության շնորհիվ այսօր պրոցեսներ են տեղի ունենում նաև Ոստիկանությունում․ բազմաթիվ արժանապատիվ ոստիկաններ այսօր հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ և դիմում են գրում ու դուրս գալիս համակարգից։ Ինձ փոխանցեցին, որ մայոր Թովմասյան Խաչիկը, որը կարմիրբերետավորներից է և Հարությունյան  Նարեկը՝ ավագ լեյտենանտ, դիմում են գրել և դուրս եկել համակարգից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Վաղը անհնազանդության ակցիաները շարունակվում են։

16։00 Ֆրանսիայի հրապարակում հավաք, քանի որ կարևոր գործ կա անելու։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica