Կարմիրբերետավորները միջանցք բացեցին եւ կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցները դուրս եկան
Հասարակություն

Ոստիկանության կարմիրբերետավորները ճանապարհ բացեցին, որպեսզի կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները կարողանան դուրս գալ շենքից:
Նշենք, որ «Դիմադրության» շարժման երթի մասնակիցներն արդեն մեկ ժամից ավելի է, ինչ շրջափակել են շենքի բոլոր մուտքերը:
Ոստիկանները շղթա կազմեցին եւ աշխտակիցները պատի տակով հերթով սկսեցին դուրս գալ:
Երթի մասնակիցներն սկսեցին բացականչել՝ «ամոթ»: Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջեւ, բայց կարճ ժամանակ անց հանդարտվեց:
Նշենք, որ այս պահին «Դիմադրության» շարժման երթի մասնակիցները շրջափակել են Կառավարության 3-րդ մասնաշենքի բոլոր մուտքերը: