close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շիրակի մարզի ռուսական կրակադաշտում արկի պայթյունի հետևանքով 64-ամյա տղամարդը տեղում մահացել

Հասարակություն

13 Մայիսի 2022, 19:38
 Շիրակի մարզի ռուսական կրակադաշտում արկի պայթյունի հետևանքով 64-ամյա տղամարդը տեղում մահացել

Այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդ և Հովունի գյուղերի միջնամասում գտնվող ռուսական «Կամխուտ»  կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել և, ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ, հայտնում է shamshyan.com-ը։  

Պարզվել է, որ  ժամը 15:30–ի սահմաններում նշված վայրում՝ ուսումնական կրակադաշտում, արկի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 64-ամյա Դերենիկ Տեփոյանը տեղում մահացել է

Դեպքի վայր է ժամանել նաև քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ մահացածը Վահրամաբերդ գյուղում հովիվ էր:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica