close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ պաշտպանության նախարարը բանակցություններ է վարել Շոյգուի հետ

Քաղաքական

13 Մայիսի 2022, 21:30
 ԱՄՆ պաշտպանության նախարարը բանակցություններ է վարել Շոյգուի հետ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ եւ Ուկրաինայում  կրակը դադարեցնելու կոչ է արել, հայտնում է Պեբտագոնը:

«Նախարար Օսթինը փետրվարի 18-ից ի վեր առաջին անգամ մայիսի 13-ին զրուցել է նախարար Շոյգուի հետ: Պետքարտուղար Օսթինն Ուկրաինայում կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել եւ  ընդգծել է կապի գծերի պահպանման կարեւորությունը»,- ասվում է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբիի տարածած հաղորդագրության մեջ:

Իր հերթին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 13-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ «Քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ իրավիճակն Ուկրաինայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica