close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կլինեն ոչ պակաս «տպավորիչ» բացահայտումներ. «Փաստ»

Մամուլի տեսություն

14 Մայիսի 2022, 08:53
  Կլինեն ոչ պակաս «տպավորիչ» բացահայտումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտ 20 օր առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՊՎԾ-ն վերահսկողական գործողություններ է իրականացնում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում: Հղում տալով մեր աղբյուրներին՝ նշել էինք, որ սպասվում են լուրջ բացահայտումներ՝ չբացառելով նաև աղմկոտ ձերբակալությունները: Եվ ահա, ըստ պետական վերահսկողական ծառայության հաղորդագրության, Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ պետական պատվերի շրջանակներում ստացվել են ֆինանսավորումներ ՓԲԸ-ի կողմից այլ տնտեսվարողների հետ կնքված և արդեն իսկ վճարված ծառայությունների կանչի թերթիկների դիմաց:

Այդպիսով, ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել և ստացվել են լրացուցիչ չհիմնավորված ֆինանսական միջոցներ ընդհանուր՝ 23 267 750 ՀՀ դրամի չափով: Հաջորդ բացահայտումը վերաբերում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:

Այստեղ VIP սրահի ուղևորների բարձրակարգ սպասարկման դիմաց քաղաքացիներից 55000-ից 75000 ՀՀ դրամի չափով գանձվող գումարներից 5000 ՀՀ դրամ գումարը մուտքագրվել է դրամարկղ՝ առանց վերջիններիս գիտության նրանց ձևակերպելով որպես դիվանագիտական անձնագրեր ունեցող ուղևորների ազգականներ կամ պաշտոնական պատվիրակության անդամներ, իսկ անօրինական ճանապարհով ստացված խոշոր չափերի մնացած գումարները բաշխվել են ընկերության աշխատակիցների միջև: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրինակները, ինչպես ասում են, «միայն ծաղիկներն են»: Առաջիկայում կլինեն այլ ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք ևս ոչ պակաս «տպավորիչ» կլինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica