close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինձ համար Հունաստանի վարչապետն այլևս չկա. Էրդողան

Տարածաշրջան

24 Մայիսի 2022, 16:26
 Ինձ համար Հունաստանի վարչապետն այլևս չկա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն այլևս գոյություն չունի ԱՄՆ կատարած այցից հետո։

«Մենք բացատրեցինք մեր բոլոր գործընկերներին, որ Թուրքիայի մոտեցումը ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ուղղված է ահաբեկչության և դաշնակիցների դեմ պայքարին… Ինչպե՞ս է Հունաստանը վերաբերվում մեզ հիմա: Գյուլենի կողմնակիցների երթուղին դեպի Եվրոպա այժմ չի՞ անցնում Հունաստանով: Մենք խոսեցինք նրանց հետ, պայմանավորվեցինք, որ երրորդ երկրները չպետք է ներգրավվեն մեր բանակցություններում: Դրանից հետո Միցոտակիսը կոչ արեց ԱՄՆ-ին՝  Թուրքիային F-16-ներ չվաճառել: Դրանից հետո ինձ համար այլևս չկա Միցոտակիս անունով որևէ մեկը: Ամեն դեպքում՝ ԱՄՆ-ը որոշումներ չի կայացնի՝ հետ նայելով նրա հայտարարությանը»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո իր ելույթում։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica