close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանի դաշնակից Բահչելին ակնարկել է ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռանալու և նոր «թյուրքական ռազմական դաշինք» ստեղծելու մասին

Տարածաշրջան

24 Մայիսի 2022, 17:27
 Էրդողանի դաշնակից Բահչելին ակնարկել է ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռանալու և նոր «թյուրքական ռազմական դաշինք» ստեղծելու մասին

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ և խորհրդարանում իշխող կոալիցիայում Էրդողանի դաշնակից Դևլեթ Բահչելին ընդունել է ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու հնարավորությունը:

«Եթե պայմանները դառնան անլուծելի, որպես այլընտրանք՝ պետք է դիտարկել նույնիսկ ՆԱՏՕ-ից դուրս գալը։ Մենք եղել ենք ՆԱՏՕ-ից առաջ և առանց ՆԱՏՕ-ի չենք վերանա: Եթե Թուրքիայի առարկությունները լուրջ չեն վերաբերվում, ապա ՆԱՏՕ-ում նրա ներկայությունը նույնպես լուրջ չի ընդունվում և չի հարգվում։ Թող վերցնեն Շվեդիան ու Ֆինլանդիան, նոր ճակատ բացեն Ռուսաստանի դեմ։ Եթե անհրաժեշտություն առաջանա, եթե իրադարձություններն այլ ելք չթողնեն, հնարավոր է ստեղծել անվտանգության նոր կազմակերպություն, որը կներառի Թուրքիան, թյուրքական աշխարհը և իսլամական երկրները․ գուցե այսպես ավելի լավ լինի»,- ասել է նա:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica