Այս գործը ամբողջությամբ շինծու է․ Արթուր Վանեցյանը՝ Միքայել Բադալյանին կալանավորելու որոշման մասին
Քաղաքական

Չի ստացվելու, չենք նահանջելու, պայքարը շարունակվելու է և մենք ունենալու ենք առանց թուրքի Հայաստան, ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Քիչ առաջ անհայրենիքների դատարանը մեկ ամսով կալանավորեց հայրենասեր մի տղայի՝ Միքայել Բադալյանին:
Վստահաբար և պատասխանատու կերպով ասում եմ, որ այս գործը ամբողջությամբ շինծու է և հետապնդում է մեկ նպատակ՝ մեկուսացնել Հայրենիքի համար պայքարող յուրաքանչյուր հայի:
Չի ստացվելու, չենք նահանջելու, պայքարը շարունակվելու է և մենք ունենալու ենք #առանց_թուրքի_Հայաստան»,- գրել է Վանեցյանը։