close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմության պահանջած՝ ԱԺ արտահերթ նիստը տեղի է ունենալու հունիսի 3-ին՝ ժամը 16։00․ Ի․ Սաղաթելյան

Քաղաքական

26 Մայիսի 2022, 21:32
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմության պահանջած՝ ԱԺ արտահերթ նիստը տեղի է ունենալու հունիսի 3-ին՝ ժամը 16։00․ Ի․ Սաղաթելյան

Լավ է, չէ՞, որ օրը հաղթական է ավարտվում՝ ըստ  Yerkir.am-ի ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում այս խոսքերով դիմեց հանրահավաքի մասնակիցներին։

Նա վստահեցրեց, որ ժողովուրդը ցույց տվեց, որ իր առջև փակ ճանապարհ չկա և ոստիկանական որևէ պատնեշ չի կարող կանգնեցնել այս շարժումը։

«Նա ոչ միայն հյուր ընդունել չգիտի, այլ նաև չի կարող, չի կարող, որովհետև մենք թույլ չտվեցինք»,-հայտարարեց նա։

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պահանջած ԱԺ արտահերթ նիստը՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Հայտարարության օրակարգով, տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 16։00-ին։

«Դա վերջնական ջրբաժանի օրն է․ այն օրը, երբ մեր հասրակության նույնիսկ այն հատվածները, որ դեռ մի նշույլ կասկածում են, որ սրանք հայրենադավ են և փորձում են երկիրը տանել նոր կապիտուլյացիայի, այն օրն է, որ բոլորը պետք է համոզվեն։ Հունիսի 3-ին կա՛մ իրենք կգան խորհրդարան, կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կա՛մ կգան, կստորագրեն այդ հայտարարությունը։ Ես վստահ հայտարարում եմ՝ իրենք չունեն ստորագրելու համարձակությունը, վախենում են Ալիևից, որի հետ ունեն պայմանավորվածություններ և չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։ Եվ այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Վաղը ակցիաներ կլինեն նաև մարզերում։

Վաղը հանրահավաք չի լինի՝ կլինի աշխատանքային օր։

Իսկ մայիսի 28-ին հրավիրում են համապետական հանրահավաք։

Մինչև հանրահավքը՝ մայիսի 28-ին ժամը 16։00 Սարդարապատից մեծ ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ, ապա 18։00 հանրահավաք, որից հետո երթ։

Մայիսի 28-ին Երևանում հանրահավաքին  զուգահեռ հանրահավաք է տեղի ունենալու Ստեփանակերտում։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica