ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ կապիտուլյանտ հողատուի հետ ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է․ Ի․ Սաղաթելյանը՝ ԱԳՆ դիմաց
Քաղաքական

Հստակ թող բոլորը իմանան՝ այդ կապիտուլյանտ հողատուի հետ ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ՀՀ արտգործնախարարության շենքի դիմաց, ուր Ֆրանսիայի հրապարակից գնացել է «Դիմադրություն» շարժման երթը։
«Մենք գտնվում ենք ԱԳՆ դիմաց, քիչ հետո շենք է ժամանելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը․ նախ՝ ասում ենք բարով եք եկել մեր երկիր, բայց մենք այստեղ ենք շատ հստակ մեր ուղերձը փոխանցելու, որ այն մարդկանց հետ, ովքեր ներկայանում են ՀՀ իշխանությունը, դուք բանակցություններ եք վարում, իրենք կապ չունեն հայ ժողովրդի կամքի և դիրքորոշման հետ, իրենց հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է, որովհետև իրենք չունեն մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․