close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր ռազմավարական դաշնակցի հետ ունենք լուծելու բազմաթիվ հարցեր, բայց դա պետք է լինի առանց Նիկոլի․ Ի․ Սաղաթելյան

Քաղաքական

9 Հունիսի 2022, 11:15
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր ռազմավարական դաշնակցի հետ ունենք լուծելու բազմաթիվ հարցեր, բայց դա պետք է լինի առանց Նիկոլի․ Ի․ Սաղաթելյան

Մենք մեր ռազմավարական դաշնակցի հետ ունենք օրակարգ, ունենք բազմաթիվ հարցեր, որոնց պետք է լուծում տանք, բայց դա պետք է լինի առանց Նիկոլի, որովհետև Նիկոլը կապ չունի մեր կենսական անհրաժեշտության խնդիրներ հետ, նա դավաճան է և չունի մանդատ հայ ժողովրդի կողմից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ՀՀ արտգործնախարարության շենքի դիմաց, ուր Ֆրանսիայի հրապարակից գնացել էր «Դիմադրություն» շարժման երթը։

«Արդեն մեկ ամսից ավելի է ցանկացած միջազգային պատվիրակության փորձում ենք հասանելիություն ունենալ ու մոտիկից փոխանցել մեր ժողովրդի ուղերձը։ Առաջինը՝ մեր և՛ բարեկամ, ռազմավարական դաշնակից երկրները, և՛ ամբողջ աշխարհը՝ այդ թվում թշնամի պետությունները հստակ պետք է իմանան՝ չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։

Անկախ օրվա դավաճան իշխանությունների մոտեցումներից՝ հայ ժողովրուդը տեր է Արցախին, տեր է իր հայրենիքին, երբեք նոր Նախիջևան չի լինելու՝ Արցախը չի հայաթափվելու, որովհետև մենք տեր ենք մեր իրավունքներին։

Այս հողատու կապիտուլյանտի հետ ցանկացած բանակցություն, ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև արձանագրեց, որ իրենց ուղերձներն արդեն փոխանցվեցին ՌԴ արտգործնախարարին, այլևս մնալու անհրաժեշտություն չկա, վաղը ևս ՀԱՊԿ միջոցառումներ են նախատեսված, որոնց նույնպես կայցելեն, իսկ այս պահին ժողովուրդը երթով վերադարձավ Ֆրանսիայի հրապարակ։

Երեկոյան՝ 19։30 նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica