close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զախարովան ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումն Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստի»-ն արգելափակելու վերաբերյալ

Աշխարհ

22 Հունիսի 2022, 16:47
 Զախարովան ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումն Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստի»-ն արգելափակելու վերաբերյալ

Ռուսաստանը և նրա գործընկերները երկկողմ ձևաչափով լուծում են առկա և առաջացող խնդիրները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստի»-ի արգելափակման մասին հարցին։

«Ես միշտ ելնում եմ նրանից, որ լրատվամիջոցների և դրանց գործունեության խնդիրները պետք է լուծվեն երկու հիմնարար բաների հիման վրա: Դա պետք է արվի օրենքին համապատասխան, և երկրորդ՝ պետք է արվի խոսքի ազատության և լրագրողների իրավունքների հարգման հիման վրա, որոնք ամրագրված են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ։ Ուստի մենք մեր գործընկերների հետ երկկողմ ձևաչափով լուծում ենք առկա և առաջացող խնդիրները։ Կցանկանայի հուսալ, որ հնարավորինս քիչ կլինեն նման նախադեպեր, կցանկանայի զարգացնել մեր հարաբերությունները լրատվական ոլորտում՝ ելնելով ֆեյքերին ու ապատեղեկատվությանը հակազդելու ընդհանուր անհրաժեշտությունից։ Մենք աշխարհի բոլոր երկրների հետ որոշելու բան ունենք՝ հավաքական հիմունքներով՝ վերը նշված սկզբունքների հիման վրա»,- նշել է Զախարովան:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica