close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանն արտաքին պարտքը կվճարի ռուբլով․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Տնտեսական

22 Հունիսի 2022, 23:12
 Ռուսաստանն արտաքին պարտքը կվճարի ռուբլով․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի արտարժութային պարտքի գծով պարտավորությունների կատարման նոր ժամանակավոր ընթացակարգ մտցնելու մասին։ Վճարումը կկատարվի ռուբլով:

Ազգային հաշվարկային դեպոզիտարիան, որի նկատմամբ նախկինում պատժամիջոցներ էին սահմանվել, օտարերկրյա դեպոզիտարիաների անունով «Ի» ռուբլով հաշիվներ կբացի ռուսական եվրապարտատոմսերի սեփականատերերին վճարումների համար։ Գումարի որոշման կարգը կսահմանի Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը  

Հունիսի սկզբին Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել  Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի դեմ: Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան իրավիճակը որակել է որպես արտակարգ իրավիճակ։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica