close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՃՏՊ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և երկու տուժած

Հասարակություն

23 Հունիսի 2022, 00:07
 ՃՏՊ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և երկու տուժած

Հունիսի 22-ին, ժամը 21:53-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Honda» և «ՎԱԶ 21-06» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica