close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կտա երիտասարդ գիտնականի

Հասարակություն

23 Հունիսի 2022, 11:14
 Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կտա երիտասարդ գիտնականի

Այսօր կառավարության նիստում ներառված է որոշման նախագիծ, համաձայն որի՝ նախատեսնում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Աշոտ Ռաֆիկի Բաղդասարյանին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

 Նաև նշվում է, որ Աշոտ Բաղդասարյանը ԵՊՀ-ում գործող Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 2016 թվականից սկսած կատարել է գիտական աշխատանք հանրային և մասնավոր սեկտորներում։ 01.03.2017-ից մինչև 10.06.2017-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում եղել է դասախոսի օգնական, իսկ 01.09.2019-ից 31.01.2020-ը դասավանդել է Երևանի պետական համալսարանում: Բաղդասարյանը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է ստացել ՀՀ կառավարության 18 հուլիսի 2019 թվականի N 912-Ա որոշմամբ: 2022 թվականի հունվարի 20-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի 050 մասնագիտական խորհրդի որոշմամբ Աշոտ Բաղդասարյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica