Կարսում հայկական պատմական գերեզմանները թիրախ են դարձել գանձագողերի համար
Հասարակություն

Կարսի Ուչլեր թաղամասում հայկական պատմական գերեզմանները շարունակում են ավիրվել և ոչնչանալ։ Քաղաքի բնակիչները պահանջում են հնարավորինս շուտ պահպանման տակ վերցնել դրանք։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է «Ջումհուրիյեթ» պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ բնակիչների շրջանում որպես հայկական գերեզմանոց հայտնի այդ վայրում խաչի պատկերներով բազմաթիվ գերեզմանաքարեր կան։ Այստեղ է գտնվում նաև հայկական եկեղեցին, որը ևս փլվելու վտանգի տակ է գտնվում։
Թե եկեղեցին և թե գերեզմանները դարձել են գանձ որոնողների թիրախ, ովքեր մեծ փոսեր են փորել այնտեղ։
https://www.cumhuriyet.com.tr/turkiye/karsta-tarihi-mezarlar-define-avcilarinin-hedefi-oldu-1950074
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net