close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ն բանակցում է հոլանդական APM-ի հետ, որ հայկական լաստանավի նկատմամբ սանկցիաներ չկիրառվեն․ Քերոբյան

Քաղաքական

23 Հունիսի 2022, 16:46
 ՀՀ-ն բանակցում է հոլանդական APM-ի հետ, որ հայկական լաստանավի նկատմամբ սանկցիաներ չկիրառվեն․   Քերոբյան

Հայաստանի կառավարությունը բանակցում է Վրաստանի Փոթի նավահանգիստը շահագործող հոլանդական APM ընկերության հետ, որպեսզի հայկական լաստանավային փոխադրումների նկատմամբ սահմանափակումներ չկիրառվեն։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«APM–ը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերություններից մեկը, ևս սանկցիաներ ունի կիրառած Ռուսաստանի դեմ։ Հիմա մենք բանակցում ենք, որպեսզի մեր լաստանավերի վրա այդ սանկցիաները չկիրառվեն։ Եվ, ըստ էության, իրենք իրավունք էլ չունեն»,– ասել է Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարը հայտնել է նաև, որ APM ընկերությունը հայաստանյան լաստանավին Փոթիի նավահանգստում աշխատելու թույլտվություն առ այսօր չի տրամադրել։

Վրացական «Փոթի» ու ռուսական «Կովկաս» նավահանգիստների միջև կանոնավոր լաստանավային հաղորդակցության մեկնարկը պետք է տրվեր հունիսի 15-ին։ Ավելի վաղ Քերոբյանն ասել էր, որ լաստանավի գործարկումը հետաձգվում է տեխնիկական պատճառներով:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica