close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որքա՞ն գումար են ստացել մեկ տարվա ընթացքում «ժողովրդի ծառաները» պետբյուջեից․ ինֆոգրաֆիկա

Հասարակություն

25 Հունիսի 2022, 13:44
 Որքա՞ն գումար են ստացել մեկ տարվա ընթացքում «ժողովրդի ծառաները» պետբյուջեից․ ինֆոգրաֆիկա

Վերջին շրջանում հատկապես իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ նախկինում՝ մինչև իշխանություն դառնալը, ավելի լավ են ապրել: Նրանք նաև շարունակում են կրկնել, որ եկել են ծառայելու ժողովրդին: Ստորև առաջարկում ենք ծանոթանալ, թե միայն մեկ տարվա՝ 2021 թվականի ընթացքում «ժողովրդի ծառաները», այս դեպքում ՀՀ փոխվարչապետներն ու նախարարները, որքան եկամուտ են ստացել պետական բյուջեից:

Ներկայացնում ենք կառավարության անդամների՝ 2021 թվականի եկումտները՝ ինֆոգրաֆիկայով․ 

Ըստ այդմ,

  • ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պետբյուջեից 2021 թվականին ստացել է 20,522,616 դրամ
  • ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան - 15,490,428 դրամ, որից 12,780,091 դրամը՝ որպես Արմավիրի մարզպետ 10,5 ամիս, 2,710,337 դրամը՝ փոխվարչապետ (1.5 ամիս)
  • Աշխատանքի և սոցիական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ստացել է 12,597,945 դրամ, որից 10,391,935 դրամը՝ որպես նախարար (7 ամիս), 2,206,010 դրամը՝ որպես ԱԺ պատգամավոր (5 ամիս)
  • Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը որպես նախարար 2021թ․ աշխատել է 5 ամիս՝ վարձատրվելով 8,119,071 դրամ, ևս 8,350,383 դրամ ստացել է որպես Գեղարքունիքի մարզպետ։ Ընդհանուրը՝ 16,469,454 դրամ
  • Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին պետբյուջեից տրամադրվել է 17,788,849 դրամ, որից 10,564,080 դրամը՝ ԱԺ պատգամավոր, 7,224,769 դրամը՝ 4,5 ամիս նախարար աշխատելու համար
  • Տիգրան Խաչատրյանը Ֆինանսների նախարար է աշխատել 5 ամիս և վաստակել 7,959,500 դրամ
  • 5 ամիս աշխատելով արդարադատության նախարար՝ Կարեն Անդրեասյանը պետբյուջեից ստացել է 7,955,775 դրամ աշխատավարձ
  • ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ստացել է 18,619,070 դրամ
  • Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատել է 11,5 ամիս և վաստակել 17,531,683 դրամ
  • Սուրեն Պապիկյանը վաստակել է 20,131,747 դրամ, որից 2,119,072 դրամը՝ որպես Պաշտպանության նախարար (մեկ ու կես ամիս), 11,729,548 դրամը՝ որպես տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, 6,283,127 դրամը՝ որպես վոխվարչապետ
  • Հակոբ Սիմիդյանը պետբյուջեի միջոցներից ստացել է 1,022,730 դրամ՝ 21 օր աշխատելով Շրջակա միջավայրի նախարար, 3,978,610 դրամ վաստակել է որպես ԱԺ պատգամավոր, 3,972,799 դրամ՝ որպես վարչապետի խորհրդական։ Ընդհանուր ստացել է 8,974,139 ՀՀ դրամ
  • Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ստացել է 16,150,438 դրամ՝ որպես Արտակարգ իրավիճակների փոխնախարար

 Տվյալները վերցված են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:

Աղբյուրը՝ yerevan.today

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica