close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

90-ականների քրեաքաղաքական ենթամշակույթը և «նոր» Հայաստանը. 7or.am

Քաղաքական

25 Հունիսի 2022, 16:19
 90-ականների քրեաքաղաքական ենթամշակույթը և «նոր» Հայաստանը. 7or.am

7or.am-ը գրում է․

«Հանուն իշխանական աթոռի արյուն թափելը Նիկոլ Փաշինյանի սկզբունքն է։ Հանուն աթոռի նա արյուն թափեց 2008–ի մարտի 1–ին։ Հետո այդ արյունը շահարկվեց ու վերածվեց 2018–ի իշխանության։

Վարչապետի աթոռին հայտնվելուց հետո Նիկոլն արդեն որպես իշխանություն է արյուն թափում։ Սկսած բանտում մահացած լրագրողից, մինչև Ապարանի վերջին դեպքերը։ Դե իսկ 44–օրյա պատերազմի ժամանակ Նիկոլն արյան գետեր հոսեցրեց՝ հրաժարվելով, օրինակ, հոկտեմբերի 19–ին կանգնեցնել պատերազմը («Որ չասեն՝ Նիկոլ դավաճան»)։

Նիկոլը մարդասպան է։ Նա արյան մեջ թաթախված է մինչև կոկորդը։ Պատերազմի հազարավոր զոհերն իր վրա են, քանզի գիտակցված կամ հիմարաբար նա տապալեց Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը՝ դրանով իսկ հնարավորություն տալով թուրք–ադրբեջանական զույգին խախտել Մադրիդյան սկզբունքները և դիմել ագրեսիայի։

Սպանել՝ հանուն իշխանության

Նիկոլը նախորդ դարի 90–ականների սկզբի քրեաքաղաքական ենթամշակույթը կրող միջավայրի ծնունդ է։ Այն ժամանակ հանուն իշխանության բազմաթիվ աղմկոտ սպանություններ տեղի ունեցան։ Ղանդիլյան, Յուզբաշյան, Գալստյան․․․

ՀՀՇ–ական իշխանության, մասնավորապես՝ ոստիկանության բարձր հովանու ներքո գործում էր բանդա (Արմեն Տեր–Սահակյանի բանդան)։

90–ականներն ունեին մի քանի խորհրդանիշ, որոնցից մեկը Խաչատուր Սուքիասյանն է, մյուսը՝ Գագիկ Ջհանգիրյանը։

Սուքիսյանը՝ Գռզոն, օլիգարխիա կոչվածի պիոներներից է։ Իշխանության ու բիզնեսի սերտաճման վառ օրինակը։ Այդ նա էր «ախռանայով» շրջելու, սափրագլուխներով շրջապատվելու ենթամշակույթի ներդրողը։

Գռզոն իր հսկայական կապիտալը կուտակեց Վանո Սիրադեղյանի հետ կապերի շնորհիվ (90–ականների կեսերից հետո վանոյական «կռիշայի» տակ էր հայտնվել նաև գեղցի Նիկոլ Փաշինյանը, բայց հետո և՛ Գռզոն, և՛ Նիկոլն ուրացան Վանոյին, բայց սա արդեն կոմպլեքսների ոլորտից է)։

Ինչ վերաբերում է Գռզոյի խնամի դարձած Գագիկ Ջհանգիրյանին, ապա սրա անունը կապվում է 1995–ի խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի կեղծիքների հետ։

Հետագայում Ջհանգիրյանը հայտնի էր որպես զինվորական տխրահռչակ դատախազ։ Ողջամիտ կասկած կա առ այն, որ Ջհանգիրյանը նաև թալանչի պաշտոնյա է, քանզի այն «գոմը», որը նա ունի, հնարավոր չէ ձեռք բերել պաշտոնյայի աշխատավարձով։ Ինչպես հայտնի է՝ Ջհանգիրյանի մեկը հազար է, իսկ հազարը՝ մեկ։

Ուշագրավն այն է, որ Ջհանգիրյանն ու Սուքիասյանը Նիկոլի «նոր Հայաստանի» կարկառուն ներկայացուցիչներն են։ Մեկը պատգամավոր է դարձել «Խորհրդարանում այլևս մականունավոր օլիգարխ պատգամավորներ չեն լինելու» ծրագրի շրջանակներում, իսկ մյուսը նշանակվել է դատական համակարգը բռնաբարելու գործին, և ինչպես վերջերս հերթական անգամ ապացուցվեց ձայնագրությամբ՝ փայլուն կատարում է Նիկոլի սրտի ուզածները։ Ջհանգիրյանի վզին դրել են, ինքը տանում է այդ լուծը՝ Հայաստանի դեմ գ․․․ ություն անելով։

Նախկինագույն Հայաստանը

Նիկոլը, ինչպես միշտ, խաբել է ու խաբում է։ Նրա ասածները պետք է հասկանալ հակառակ իմաստով։ Ասում էր՝ խնամի–ծանոթով չի լինելու կադրային հարցը, արեց ճիշտ հակառակը։

Ասում էր՝ թալանի վերջը դրվելու է, հիմա թալանում է աննախադեպ ձևերով։

Ասում էր՝ «զանգովի արդարադատություն» չի լինելու, հիմա դատաիրավական համակարգը սարքել է Ջհանգիրյանի վզին դրած գոմ։

Նիկոլը խոսում էր նոր Հայաստանից, բայց վերադարձրել է 90–ականների Հայաստանի ամենակեղտոտ բարքերը՝ սպանություններ, թալան, բեսպրեդել, քրեական ենթամշակույթով ապրող ոստիկաններ, դատավորներ և ագահ թիմակիցներ։

Նիկոլը պողոսներին վախեցնում է նախկինների վերադարձով, բայց ինքը վաղուց վերադարձրել է նախկինը, ավելի ճիշտ՝ նախկինագույնը։ Այդ նախկինագույնի գլխավոր կոդն, ի դեպ, Ղարաբաղը բեռ համարելն ու հայաստանցի–ղարաբաղցի հակասություն քարոզելն էր։ Նիկոլը դա էլ հետ բերեց ու Ղարաբաղի պահով տվեց–անցավ իր ուսուցիչներին»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica