close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արագածոտնի մարզի Ծաղկաշենի Ոսկեկող ավետարան մատուռը

Հասարակություն

27 Հունիսի 2022, 22:56
 Արագածոտնի մարզի Ծաղկաշենի Ոսկեկող ավետարան մատուռը

Ծաղկաշեն գյուղում  «Մեռել Հարոց ավետարանից» զատ քրիստոնեական արժեքավոր մասունքներ ունեցող ևս մի սրբավայր կա և այն կոչվում է  «Ոսկեկող ավետարան»

Ավետարանը Ծաղկաշեն է բերվել19-րդ դարի երկրորդ քառորդին Արևմտյան Հայաստանի Դիադին բնակավայրից Ծաղկաշեն տեղափոխված Պապ Աբրամովի գերդաստանի կողմից: Պապ Աբրամովի ընտանիքը հաստատվելով Ծաղկաշենում  իրենց նոր տանը տանը զուգահեռ կառուցում է փոքրիկ սրբավայր, որը Սուրբ գրքի անունով կոչվում է Ոսկեկող ավետարան: Առ այսօր պահպանվել է առաջին այն  կացարանը, որտեղ պահպանվել է Ոսկեկող ավետարանը, այն հետագայում է տեղափոխվել նոր կառուցված    մատուռը:

Ի դեպ սուրբ  գիրքը Ոսկեկող ավետարան է կոչվում գրքի շապիկի վրա առկա մետաղե արժեքավոր պատյանի համար, որը գիրք պաշտպանում է  եղանակային խոնավ պայմաններից:

 Գաղթի ընթացքում գրքի տեղափոխումը մեծ դժվարություն էր ներկայացնում, քանի-որ նմանատիպ գրքեր տեղափոխելու համար վերաբնակները հալածանքների էին ենթարկվում թուրք փաշաների և քուրդ բեկերի կողմից: Գերդաստանի կանայք իրենց կրծքավանդակում թաքցնելով գիրքը անցկացնում են Արաքսի այս ափը: Տեղացիները բազում վկայություններ են բերում ավետարանի բուժիչ և հրաշագործ զորությունների մասին: Այն բուժել է մաշկային հիվանդություններ: գյուղացիները փաստում են, որ բազմաթիվ անգամներ փորձություններից բարեհաջող դուրս են եկել հենց Ոսկեկող ավետարանի շնորհիվ:

Ավետարանի զորության մասին մի հետաքրքիր վկայություն.

Ամռանը` հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին, երբ գյուղում շոգերը սաստկանում են, և անձրևի խիստ պակաս է զգացվում գյուղի կույս աղջիկները վերցնում են Ոսկեկող ավետարանն ու գյուղի բնակավայրի ու դաշտերի տարածքով ման են տալիս: Գյուղացիներից ոմանք, որպես մատաղ աքաղաղ են զոհաբերում, ոմանք աղջիկների վրա ջուր են ցողում և այլն: Դրանից շատ կարճ ժամանակ անց կրկին անձրև էր գալիս: Ցավոք հիմա նման ծիսակարգերը մոռացության են մատնվել:

Այս մատուտը աչքի է ընկնում իր ևս մեկ յուրահատկությամբ, նրա ներսում պահվում է Զորավար Անդրանիկի պատկերով գորգը, որի վրայի գրվածքից պարզ է դառնում, որ այն նվիրված է զորավարի 125 ամյակին: Զորավարի պատկերով գորգեր  հատկապես խորհրդային տարիներին բնակելի տներում էր շատ հանդիպում, բայց ահա մատուռների ներսում այն թերևս հազվագյուտ հանդիպող երևույթ  է:

Մատուռի ներսում բացի  Սուրբ գրքից բացի պահվում են նաև մի քանի հմայիլներ: Դրանք  5-10 սմ և մի քանի մետր երկարությամբ  քրիստոնեական կրոնին վերաբերվող, ձեռագիր և տպագիր  գրաումներ պարունակող թղթեր են: Հմայիլների վրա պետկերված են նաև քրիստոնյա սրբերի դիմապետկերներ, նրանցից են օրինակ  Սուրբ Սարգիսը, Գրիգոր Նարեկացին և այլն: Ընդունված է համարել նաև, որ հմայիլների հետ շփումը մարդկանց օգնում է ազատվել որոշ հիվանդություններից, կամ  ի կատար ածել իրենց աջև դրված նպատակնները:

Այստեղ կա նաև երկրորդ սուրբ գիրքը, այն Ոսկեկող ավետարանից  չափերով  մի քիչ փոքր է: Բավականին որակյալ կաշվե շապիկով այս գրքի մասին  ավանդություններ և ավանդապատումներ չեն պատմվում, բայց որպես արժեքավոր մասունք այն պահպանվել է առ այսօր:

Ստորև թեմատիկ լուսանկարներ մատուռի ներսից և Ոսկեկող ավետարանից.

Ոսկեկող ավետարանը

Մհեր Համբարձումյան

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica