Գզվռտոցներ Արագածոտնի նոր մարզպետի և «նիկոլական» պաշտոնյաների միջև
Քաղաքական

Արագածոտնի մարզպետարանում իրավիճակը շարունակում է շիկացած մնալ․ 2022 թ. հունվարին Սերգեյ Մովսիսյանի՝ մարզպետի պաշտոնում նշանակումը և նրա բարեկամ-ծանոթների՝ մարզպետարանում աշխատանքի անցնելը դուր չի եկել «նիկոլական» այլ պաշտոնյաների:
Այսպես, ըստ «Հրապարակ» թերթի, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության արդեն նախկին պետ Սեդա Սողոմոնյանը, որն աչքի էր ընկնում մոլի «նիկոլականությամբ», մարզպետի հորդորով դիմում է գրել, քանի որ այդ պաշտոնում Մովսիսյանը նախատեսում է նշանակել իր համագյուղացի (փարպեցի), շախմատի ուսուցիչ Գալուստ Թադևոսյանին, որը մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի ազգականն է: Ի դեպ, Թադևոսյանը մայիսին կտրվել էր այդ պաշտոնի համար քննությունից, բայց հետո «անցկացրել» էին նրան. օրերս հանձնել է գրավոր քննությունը, այսօր էլ բանավորն է նշանակված:
Սեդա Սողոմոնյանը, ըստ Yerkir.am-ի տեղեկությունների, մարզպետարանում աշխատելու ժամանակ աչքի է ընկել Փաշինյանի ցույցերին «մասովկա» ապահովելու աշխատանքներով և մարզի բոլոր դպրոցների ուսուցիչներին հարկադրաբար ցույցերի է տանել: Ընդ որում՝ պաշտոնից հեռացվելուց հետո ընտանիքին վերցրել ու տեղափոխվել է Ֆրանսիա` Փարիզ:
Կմարսի՞ նորանշանակ մարզպետ Մովսիսյանը «թունդ նիկոլական» Սողոմոնյանին աշխատանքից հեռացնելն ու իր մտերիմներին պաշտոններին նշանակելը, ցույց կտա ժամանակը: