close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շիրակի մարզպետարանն արգելում է իր աշխատակիցներին՝ ժամը 6-ից հետո և հանգստյան օրերին լինել մարզպետարանում

Քաղաքական

29 Հունիսի 2022, 14:23
 Շիրակի մարզպետարանն արգելում է իր աշխատակիցներին՝ ժամը 6-ից հետո և հանգստյան օրերին լինել մարզպետարանում

ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանի արկածները Շիրակի մարզպետի պաշտոնում շարունակվում են: Այս անգամ էլ նա տարօրինակ, անտրամաբանական հանձնարարական է հրապարակել:

Այսպես՝ Yerkir.am-ի ձեռքում հայտնված փաստաթղթում հրամայվում է «աշխատանքային օրերին ժամը 18:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին բացառել ՀՀ Շիրակի մարզպետարանի շենք աշխատակիցների ու քաղաքացիների մուտքը»:

Նման որոշումը նվազագույնը ոչ պրոֆեսիոնալ է ու անտեղի: Փաստորեն, եթե մարզպետարանի որևէ աշխատակից, որին հանձնարարված է որևէ աշխատանք-առաջադրանք` հաջորդ օրն առավոտյան հանձնելու համար, չհասցնի այն կատարել, 6-ից հետո այլևս չի կարող մնալ և ավարտել իր աշխատանքը` թողնելով այն կիսատ:

Կամ՝ մարզի որևէ խնդիր լուծելու համար մարզպետարանի աշխատակիցը շաբաթ կամ կիրակի օրերին չի կարողանալու մտնել իր աշխատասենյակը, իսկ մարզի խնդիրները պետք է սպասեն մինչև երկուշաբթի:

Բացի դրանից՝ որևէ հրատապ դեպքի պարագայում Շիրակի մարզի բնակիչները չեն կարողանալու իրենց խնդիրներով դիմել մարզպետարան, քանի որ աշխատանքային ժամերից դուրս և շաբաթ-կիրակի մարզպետարանը փակ է բոլորի համար:

Փաստացի, Շիրակի մարզի բնակիչների համար «ապագա կա» միայն աշխատանքային ժամերին և օրերին,  իսկ մնացած ժամերին ու օրերին նրանք մատնված են անուշադրության:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica