close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ կոչվող բալագանում կատարվում են նոր նշանակումներ, որոնց անունը «ընտրություններ» են․ Ավետիք Իշխանյան

Քաղաքական

29 Հունիսի 2022, 18:44
 ԱԺ կոչվող բալագանում կատարվում են նոր նշանակումներ, որոնց անունը «ընտրություններ» են․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Ժողովրդավարական» բեմադրություն․․․

ԱԺ կոչվող բալագանում կատարվում են նոր նշանակումներ, որոնց անունը «ընտրություններ» են։ Վարչապետ կոչեցյալ բռնապետիկը բարձր վարձատրվող իր ստրուկ-պատգամավորներին հանձնարարել է, որպես կոճակներ, միաձայն «ընտրել» իր հերթական ստրուկ՝ այս անգամ դատավորներին և դատախազին։ ԱԺ կոչվող բալագանում «ընտրություն» կոչվող ներկայացումը բեմադրված է հավուր պատշաճի։ Ելույթ են ունենում թեկնածուները, խոսում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և այլ անհեթեթությունների մասին, լուրջ դեմքերով պատասխանում, նույն լուրջ դեմքերով տրված հարցերին։ Բեմադրությանը, բացի գլխավոր հերոսներից, որոնք բնականաբար ստանում են բռնապետիկի բոլոր ստրուկ-պատգամավորների ձայները, մասնակցում են նաև ստատիստներ՝ դատավորների իբր թեկնածուներ, որոնք նախապես իմանալով, որ ստանալու են 0 ձայն, այնուամենայնիվ մասնակցում են ներկայացմանը։

Դե՛ հիմա, մեկ էլ տեսար այլ պաշտոնի նշանակեն, հո դեմ չեմ գնալու․․․ բա որ․․․»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica