close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ պետք է Հայաստանը կատարի Նոյեմբերի 9-ի բոլոր պարտավորվածությունները, իսկ Ադրբեջանը՝ ոչ. Տ. Աբրահամյան

Քաղաքական

29 Հունիսի 2022, 20:40
 Ինչո՞ւ պետք է Հայաստանը կատարի Նոյեմբերի 9-ի բոլոր պարտավորվածությունները, իսկ Ադրբեջանը՝ ոչ. Տ. Աբրահամյան

«Այսպես կոչված այլընտրանքային ճանապարհը համաձայնեցվել, կառուցվել է խիստ գաղտնիության պայմաններում»,- «Դիմադրություն» շարժման կազմակերպած «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը նշեց, որ այդ ամենն իմացել են՝ հետաքրքրվելու, ուսումնասիրելու ընթացքում, երբ եղել են տեղանքում։

«Այն, որ հղում է կատարվում  Նոյեմբերի 9-ի փաստաթղթին ամբողջության մեջ դա չի վերլուծվում։ Հավատացեք՝ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթում այն կետը, որը վերաբերում այլընտրանքային ճանապարհին, մեր հանրության  երևի 1-2 տոկոսն է կարդացել։ Շատերը բոլոր կետերին նույնիսկ ուշադրություն չեն էլ դարձրել։ Այն կետում, որով սահմանված է այլընտրանքային ճանապարհը, գրված չէ, որ հայկական կողմը կամ ռուսական զորքերը, որոնք ապահովում են միջանցքի անվտնագությունը, պետք է դուրս գան Բերձորից և գնան Ադրբեջանի թելադրած ու հաստատած  նախագծով»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ որևէ տեղ նշված չէ, որ Ադրբեջանի կամքով պետք է նախագծվի և կառուցվի այնպիսի ճանապարհ, որը ենթադրում է շրջանցել Բերձորը , Աղավնո և Սուս գյուղերը։

«Հայաստանի իշխանությունների աշխատանքից, կամքից և քաղաքական որոշումից էր կախված, թե այդ նախագիծն ինչպես կհաստատվի, որ հատվածում և արդյոք դրա հետևանքով Բերձոր քաղաքն ու նշված երկու գյուղերը չեն հայտնվի ավտոմատ ադրբեջանական վերահսկողության տակ։ Հերիք չի 44-օրյա պատերազմի վերջում փաստաթուղթ է ստորագրվել, որը Հայաստանին և Արցախին տարել է ողբերգության և աղետի ճանապարհով, եղած դրույթների շրջանակում էլ Հայաստանի իշխանությունները որևէ ջանք չեն գործադրում գոնե ստեղծված պայմաններում մեր շահերը ինչ-ր տեղ շոշափող գործընթաց ստանալու համար»,- նշեց պատգամավորը։

Պատգամավորը  նաև շեշտեց, որ Ադրբեջանը ցայսօր պայմանագրով նախատեսված գերիների հարցը չի լուծել։

«Ինչո՞ւ պետք է Հայաստանը կետ առ կետ իրականացնի այն ինչ իրականացնում են, եթե Ադրբեջանը իր պարտավորությունները, որը փաստաթղթով 1-2 է, չի իրականցնում։ Փաստացի մեր հայրենակիցները շարունակում են պատանդի կարգավիճակով մնալ ադրբեջանական բանտերում։ Այսօր Ադրբեջանի իշխանությունը շարունակում է գերիների, ռազմագերիների հարցը որպես շանտաժ օգտագործել՝ այս իշխանություններին ստորացնելու և նոր զիջումներ կորզելու համար։ Բայց չգիտես ինչի մարդիկ  անընդհատ հղումներ են անում Նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Դրանք պետք է լինեն հավասարակշռված»,- հավելեց քաղաքական գործիչը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica