close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վիճաբանություն և դանակահարություն Գյումրիում

Հասարակություն

1 Հուլիսի 2022, 11:13
 Վիճաբանություն և դանակահարություն Գյումրիում

Հունիսի 29-ին՝ ժամը 23.50-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա երիտասարդ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ oպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունիսի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գյումրիի Գորկու փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր նույն փողոցի բնակիչ՝ 49-ամյա մի տղամարդ: Հունիսի 30-ին՝ ժամը 19.50-ին, նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել Կումայրիի բաժին և խոստովանել արարքը:

Դանակը հայտնաբերվել է: 49-ամյա տղամարդը ձերբակալվել է:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Կատարվում է նախաքննություն:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica