close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ է իշխանությունն ազատվում Իշխան Սաղաթելյանից

Քաղաքական

1 Հուլիսի 2022, 14:51
 Ինչո՞ւ է իշխանությունն ազատվում Իշխան Սաղաթելյանից

ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունները շարունակում են «բռնաբարել» ՀՀ սահմանադրությունը և տապալել «ժողովրդավարության բաստիոն» հայտարարված Հայաստանի սահմանադրական կարգը:

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ-ի և Արցախի թշնամիների հետ քիրվայություն անող փաշինյանական խունտան նախաձեռնել է ԱԺ-ում  զբաղեցրած պաշտոններից հեռացնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին (ԱԺ փոխնախագահ) և Վահե Հակոբյանին (ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ):

2022 թ. ապրիլին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ իրենց պայքարն այսուհետ շարունակելու են փողոցում, այլ ոչ թե ԱԺ-ի շենքում` որպես վերջնանպատակ նշելով մեծ ողբերգությունների պատճառ դարձած այս իշխանությունների հեռացումը:

Իրենց 5 էջանոց «հիմնավորման» մեջ ՔՊ-ականները բազմաթիվ ծիծաղելի «փաստարկներ» են ներկայացնում, օրինակ՝ բացակայություններ, «բախումներ հրահրել ցուցարարների և ոստիկանների միջև», «ԱԺ փոխնախագահի պարտականությունների չկատարում» և այլն:

ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի առաջին կետում նշված է, որ տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից, որպես կանոն՝ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից:

Այսպես՝ Իշխան Սաղաթելյանի կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելը ՔՊ-ի «նվերը» չէ, ինչպես նրանք են ցանկանում ցույց տալ, այլ, ըստ օրենքի, ընդդիմությանը նախատեսված պաշտոն է, իսկ այդ պաշտոնին ընդդիմությանը և, մասնավորապես, Սաղաթելյանին, նշանակել է 269,441 քաղաքացի:

Ընդդիմադիրների դեմ շարքային ոստիկանի էժանագին ցուցմունքի նմանվող այս «հիմնավորումը» սեփական ընտրազանգվածին մոլորեցնելու, նրանց հանրության այլ հատվածի հետ թշնամացնելու հերթական փորձերից է:

ՔՊ-ականների կողմից Իշխան Սաղաթելյանին` իր պարտականությունները չկատարելու մեջ մեղադրելը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սեփական անմեղսունակությունն ու ապազգային գործելաոճը  կոծկել, իսկ այս օրերին նաև Բերձորի, Աղավնոյի դավաճանական հանձնման գործընթացից հանրության ուշադրությունը շեղել:

Իրականում, Իշխան Սաղաթելյանն անցած ամիսների ընթացքում ակտիվորեն մասնակցել է խորհրդարանական կյանքին, հանդես եկել բազմաթիվ ելույթներով,  գործընկերներ Արամ Վարդևանյանի և Աղվան Վարդանյանի հետ 2022 թ. մարտին հեղինակել է նաև հույժ կարևոր օրինագիծ, որով առաջարկվում էր քրեականացել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն. ինչպես և սպասելի էր, ՀՀ իշխանությունները դեմ քվեարկեցին և մերժեցին հիշյալ օրինագիծը` ցույց տալով, որ շարունակելու են հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնելու՝ իրենց դավադիր քաղաքականությունը: 

Իշխան Սաղաթելյանի խորհրդարանական գործունեության մաս են կազմել նաև 2021 թ. նոյեմբերին նախաձեռնված խորհրդարանական լսումները: Նշված նախաձեռնության միջոցով բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր և անհատ գործիչներ, գիտնականներ ու մասնագիտական հանրույթի ներկայացուցիչներ մեկ ամբողջ օր խորհրդարանի ամբիոնից հնչեցրել են լրջագույն մտահոգություններ և առաջարկներ սահմանազատման ու սահմանագծման տխրահռչակ գործընթացի վերաբերյալ: 

Իրականում, փաշինյանական ռեժիմը Իշխան Սաղաթելյանից փորձում է ազատվել նաև մեկ այլ պատճառով. ԱԺ-ում իր իննամսյա գործունեության ընթացքում (2021 թ. օգոստոսից 2022 թ. ապրիլ) նա հանդիպել է բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների հետ` ներկայացնելով ՀՀ-ում տիրող իրական վիճակը, իշխանությունների հակաժողովրդավարական գործելակերպը, Հայաստանի գլխին կախված անվտանգային խնդիրները և այլն: Ահա հենց սույն հանգամանքն է նաև լրջագույնս ցավեցրել Փաշինյանին և նրա խմբակին, քանզի Իշխան Սաղաթելյանի միջոցով միջազգային կազմակերպությունները և օտար պետությունները աղերսվել են ՀՀ-ում տիրող իրականության հետ, այն իրականության, որը խեղաթյուրելով` փաշինյանական բռնատիրական ռեժիմը ՀՀ-ն ներկայացնում է որպես ժողովրդավարության լոկոմոտիվ: 

Ի հավելումն այս ամենին` Սաղաթելյանը՝ որպես ԱԺ փոխնախագահ, հանդիպումներ է ունեցել նաև Սփյուռքի կառույցների, ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ  հանձնախմբերի և Սփյուռքում հայանպաստ գործունեություն ծավալող օտարազգի գործիչների հետ: ԱԺ փոխնախագահը, ի տարբերություն ԱԺ նախագահի, իշխանական փոխնախագահների և Փաշինյանի իշխանության վերնախավի, հանդիպումներ է ունեցել նաև Արցախի պատվիրակությունների հետ, բազմիցս այցելել Արցախ և ձեռնամուխ եղել արցախահայության առջև ծառացած մարտահրավերների լուծման գործին: 

Ստորև հավելվածի տեսքով ներկայացնում ենք Իշխան Սաղաթելյանի խորհրդարանական արդյունավետ գործունեության մասին փաստող տեսանյութերի հղումներ. 







Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica