close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի գիշեր հանկարծակի կսկսենք. Էրդողան սպառնացել է Սիրիային

Տարածաշրջան

1 Հուլիսի 2022, 16:46
 Մի գիշեր հանկարծակի կսկսենք. Էրդողան սպառնացել է Սիրիային

Մի գիշեր ռազմական գործողությունը կարող է անսպասելի սկսվել․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Գործողությունը (հյուսիսային Սիրիայում) կարող է անսպասելիորեն սկսվել մի գիշեր։ Այս հարցում շտապել պետք չէ։ Մենք արդեն գործում ենք այս տարածքներում՝ թե՛ Սիրիայի հյուսիսում, թե՛ հյուսիսային Իրաքում։ Մեզ համար ճիշտ ժամանակին էլ ավելի ուժեղ գործողություն կսկսվի»,- նրա խոսքերն է մեջբերում Anadolu-ն:

Էրդողանը նաև ասել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ զրույցի ժամանակ բարձրացրել է Սիրիայի թեման։ «Եթե դուք զենք և զինամթերք եք մատակարարում ահաբեկիչներին, որոնք սպառնում են Թուրքիային, ապա ՆԱՏՕ-ի շրջանակներում ի՞նչ գործընկերության և համերաշխության մասին կարող ենք խոսել»,- նշել է նա։

«Bir gece ansızın gelebiliriz՝ Մենք մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ այնտեղ» արտահայտությունը Թուրքիայում սպառնալիքի նշան է։ Թուրքիան իր տարբեր (ռազմական) գործողություններից առաջ գրեթե մշտապես բարձր մակարդակով նման արտահայտություն է  անում, որը նշանակում է սպասվող հարձակման ծրագրեր։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica