close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանն անդրադարձել է Հունաստանի հետ պատերազմի հնարավորությանը

Տարածաշրջան

1 Հուլիսի 2022, 17:21
 Էրդողանն անդրադարձել է Հունաստանի հետ պատերազմի հնարավորությանը

Անկարան չի ծրագրում պատերազմ սկսել Հունաստանի հետ. Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսպես է գնահատել հակամարտության հավանականությունը Հունաստանի հետ:

Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը նշել է, որ Աթենքը «կանգնած չէ իր խոսքերի հետևում», և հիշեցրել է, որ նրանք 147 անգամ խախտել են երկրի օդային տարածքը։

«Ինչպե՞ս ենք ապրելու հարեւանությամբ։ Ի՞նչ պետք է անենք։ Իմ օդային ուժերը պատասխանում են: Ի՞նչ կասեն իմ քաղաքացիները, եթե օդային ուժերը չարձագանքեն. Կհարցնեն, թե որտե՞ղ են մեր ռազմաօդային ուժերը»,- ասել է նա և հավելել, որ շատ երկրներ փորձում են հաշտեցնել Թուրքիային և Հունաստանին, բայց Անկարան դեռ չի «դիտարկում» նման սցենար։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica