ՈՒՂԻՂ. «Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում
Քաղաքական

«Դիմադրություն» շարժումը այսօր՝ հուլիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է հրավիրել։ Հանրահավաքին կհաջորդի երթը՝ Երևանի կենտրոնական փողոցներով։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 66 կողմ, 0 դեմ ձայներով կողմ քվերակեց արդեն նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահե Հակոբյանի պաշտոնազրկմանը:
Տարբեր մշտական հանձանաժողովների փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմումներ գրեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գեւորգյանը, Թադեւոս Ավետիսյանը, Արթուր Խաչատրյանը եւ «Պատիվ ունեմ»-ի քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Հանրահավաքին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։