close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նման էժան բաներով մեզ չեն կարող ո՛չ շեղել, ո՛չ էլ ցավեցնել. Վահե Հակոբյան

Քաղաքական

1 Հուլիսի 2022, 21:09
 Նման էժան բաներով մեզ չեն կարող ո՛չ շեղել, ո՛չ էլ ցավեցնել. Վահե Հակոբյան

Ազգային խայտառակություն հանդիսացող իշխանությունները իրենց համար կարևոր օրակարգով  արտահերթ նիստ էին հրավիրել ԱԺ-ում, որտեղ ընդունել են «դարակազմիկ» որոշում՝ ինձ և Իշխան Սաղաթելյանին ազատել պաշտոնից. Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի  ժամանակ ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով՝ նրանք չունեն «կարմիր գծեր», ինչի վառ ապացույցը Բերձորի շուրջ կատարվող իրադարձություններն են։

«Դրա համեմատ, իրենց այսօրվա որոշումն ի՞նչ է որ։ Հայրենիքւ մաս-մաս տալու ֆոնին ի՞նչ է սա, ոչինչ։ Ցավալի է այլ տեսանկյունից, որ սա հերթական հարվածն էր մեր պետականության, պառլամենտրարիզմի ինստիտուտին, ավանդույթներին ու մշակույթին։ Մենք մտածելու ոչ մի բան չունենք։ Ասեմ ավելին՝ թքած ունենք դրա վրա։ Թող մտածի Նիկոլը և նրա «գործընկերները», որոնք, իրար հերթ չտալով, գովաբանում են իրեն։ Թող մտածեն այն միջազգային կառույցները, որոնք շարունակում են լուռ մնալ  մասնակից դառնալով, թե այս պատուհասներն ուր են հասցնում երկիրը։ Նորից եմ ասում` մտածելու ոչինչ չունենք»,- ասաց Հակոբյանը։

«Բոլորս հասկանում ենք, որ կան «ջրի տակի քարեր»։ Այստեղ միամիտ մարդ չկա։ Հեռացնելով պառլամենտական ընդդիմությունը՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովից, ճանապարհ են հարթեցնում իրենց սրտի օլիգարխների, բիզնեսմենների լոբբինգների համար, որ իրենց համար նեղ անձնական, բայց ի վնաս ժողովրդի օրենքի նախագծեր բերեն, այնուհետ օրենքի տեսք տան դրան։ Այդ ամենը տեսանելի է, և մեր պայքարը շարունակվելու է»,- ասաց Հակոբյանը:

«Մեր պայքարը շարունակվելու է, մենք հստակ շարժվելու ենք մեր ծրագրով, իսկ նման էժան բաներով մեզ չեն կարող ո՛չ շեղել, ո՛չ էլ ցավեցնել»,- հայտարարեց նա:

Մանրամասն` տեսանյութում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica