Նիկոլ Փաշինյանին ոչ մեկ մանդատ չի տվել, որ հողեր զիջի. Աղավնոյի գյուղապետ
Քաղաքական

Մենք թույլ չենք տալիս, որ այս իշխանությունը որոշի, թե մենք որտեղ ապրենք, ոնց ապրենք. այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ իշխանությունների կողմից թշնամուն հանձնվող Աղավնոյի գյուղապետ, դաշնակացական Անդրանիկ Չավուշյանը։
«Նիկոլ Փաշինյանին ոչ մեկ մանդատ չի տվել, որ հողեր զիջի։ Արցախի հողը համահայկական հող է, պատկանում է Հայաստանին, Սփյուռքին, Արցախցուն։ Դա նրա սեփականությունը չէ, թող իր սեփականության վերաբերյալ որոշում կայացնի։ Արցախը կա ու կլինի ընդմիշտ», - նշել է նա։