close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

28-ամյա չինացին Արարատի մարզում BMW-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում

Հասարակություն

4 Հուլիսի 2022, 08:30
 28-ամյա չինացին Արարատի մարզում BMW-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում

Հուլիսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:25-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ Մարմարաշենի կամրջի մոտ, Չինաստանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Չեն Խուանպենգը իր վարած BMW Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյան, տապալել այն ու հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Մասիսի հիվադանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով որ ինքը չի տուժել: Նրա հետ ավտոմեքենայում նույնպես չինացի ուղևորներ են եղել, որոնք նույնպես հրաժարվել են բժշկական օգնությունից:  

Վթարի փաստով նշված գումարտակում նյութեր են նախապատրաստվում: 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica