close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար կլինի Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության մասնակիցը

Քաղաքական

4 Հուլիսի 2022, 14:03
 ԲԴԽ նախագահի պաշտոնակատար կլինի Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության մասնակիցը

ԲԴԽ կասեցված լիազորություններով նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների՝ էական կարգապահական հիմքով դադարեցումից և ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականից հետո այսօր ԲԴԽ-ն նախագահ էր ընտրում:

Թեև որպես հրաժարականի պատճառ՝ ԲԴԽ-ն նշել էր առողջական խնդիրները, սակայն ակնհայտ է, որ Գագիկ Ջհանգիրյանին ստիպեցին հրաժարականի դիմում ներկայացնել Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրությունից հետո:

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր պետք է Խորհրդի նոր նախագահ ընտրեր։ Սակայն քվեարկության արդյունքներից պարզ է դարձել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը չիւ ստացել բավարար ձայներ:

ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով ավագը՝ Ստեփան Միքայելյանը:

Հիշեցնենք, որ Ստեփան Միքայելյանը ներկա է եղել Ռուբեն Վարդազարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը, որի ժամանակ էլ արվել է ձայնագրությունը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica