Ադրբեջանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Բայրամով
Քաղաքական

Ադրբեջանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլաhիանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու թեմային. հայտնում է Mehr գործակալությունը:
«Հայաստանին ենք ներկայացրել հինգ հիմնական դրույթ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև խաղաղության փաստաթուղթ ստորագրելուն… Ադրբեջանական կողմը հայտարարել է Ադրբեջանում ավտոմոբիլային տրանսպորտային և միջտարածաշրջանային հաղորդակցությունը վերականգնելու պատրաստակամության մասին»,- ասել է նա` հավելելով, որ Ադրբեջանն առաջարկություններ է ներկայացրել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ: