close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանն ավելի բարյացակամ է Ադրբեջանի հանդեպ, քան Եվրախորհրդարանը

Տարածաշրջան

19 Հուլիսի 2022, 16:11
 Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանն ավելի բարյացակամ է Ադրբեջանի հանդեպ, քան Եվրախորհրդարանը

Հայաստանի խորհրդարանի համեմատ՝ Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է տրամադրված Ադրբեջանի նկատմամբ. հուլիսի 19-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ։

«Դուք, հավանաբար, գիտեք Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի երեկվա այցի մասին։ Մենք շատ լավ քննարկումներ ունեցանք։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է Ադրբեջանի և Եվրամիության միջև երկկողմ հարաբերությունների կարևորությունը։ Միևնույն ժամանակ, Եվրամիության խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելը ակտիվորեն մասնակցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա արդեն երեք եռակողմ հանդիպում է անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այնպես որ՝ դա շատ դրական համատեքստ է: Բայց, սա հաշվի առնելով, մենք չենք կարող հասկանալ Եվրախորհրդարանի գործողությունները։ Փաստորեն, Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի նկատմամբ, քան Հայաստանի խորհրդարանը։ Երբեմն թվում է, թե այդ բանաձևերն ընդունվում են Հայաստանի խորհրդարանի կողմից, կամ գուցե որոշ հայկական լոբբիստական խմբեր որոշակի ազդեցություն ունեն դրանց վրա։ Հակառակ դեպքում՝ շատ դժվար է հասկանալ»,- ասել է նախագահը։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica