close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թորոսյանի գերդաստանից ոչ մեկն այսօր չէր լինի, եթե չլիներ պայքարը՝ հանուն Հայրենիքի. Գեղամ Մանուկյան

Քաղաքական

2 Օգոստոսի 2022, 22:18
 Թորոսյանի գերդաստանից ոչ մեկն այսօր չէր լինի, եթե չլիներ պայքարը՝ հանուն Հայրենիքի. Գեղամ Մանուկյան

Աննա Հակոբյանը 2018 թվականին հայտարարեց, թե մեր տղերքը Արցախյան պատերազմում զոհվել են հանուն ոչնչի։ Մեծ աղմուկ բարձրացավ, փորձեցին արդարանալ, փորձեցին սրբագրել, բայց այս միտքը, գաղափարը ամեն օր զարգացվում էր այս իշխանության, այսպես ասած, խաղաղության դարաշրջանով։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով, այսօր Արսեն Թորոսյանը զարգացնելով նույն թեզը, դարձյալ առաջ է տարել «տղերքը զոհվել են հանուն ոչնչի» գիծը։ Ավելին, Գեղամ Մանուկյանի փոխանցմամբ, ԱԺ-ում շատ կան այսպես մտածող ՔՊ-ականներ։

«Թորոսյանի գերդաստանից ոչ մեկն այսօր չէր լինի, եթե չլիներ այդ հերոսական պայքարը հանուն Հայրենիքի։ ԱՄՆ-ի նահանգներից մեկի կարգախոսը մինչև հիմա՝ «մա՛հ, կամ ազատությունն» է, -ասել է Մանուկյանը՝ ավելացնելով, որ որևէ մեկի մտքով չի անցել, կասկածի տակ դնել, կամ ասել, որ դա սխալմունք է, որովհետև այդ պայքարի շնորհիվ է ձեռք բերվել ազատությունը։

«Այս տեսակետի կրողներն իրենց պարտվողական թեզերով հասցրին երկիրը մի կետի, երբ թշնամին ինչ ուզում անում է ՀՀ-ի հետ», ասել է Մանուկյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև «Հայաստան» դաշինքում մանդատները վայր դնել, չդնելու հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica