close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հիմա ի՞նչ, Փաշինյանը Հայաստանի սուրբ կովն է, որի դեմ բողոքել չի՞ կարելի. Քրիստինե Վարդանյան

Քաղաքական

3 Օգոստոսի 2022, 11:56
 Հիմա ի՞նչ, Փաշինյանը Հայաստանի սուրբ կովն է, որի դեմ բողոքել չի՞ կարելի. Քրիստինե Վարդանյան

Ես այստեղ եմ, որպես «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ոչ միայն զորակցելու ակցիայի մասնակիցներին, հետևելու, որ իրենց իրավունքները պաշտպանված լինեն, այլ նաև որպես քաղաքացի և որպես անհատ և պատգամավոր իմ վրդովմունք եմ հայտնում այս աննախադեպ ապօրինությանը: Այս մասին ԱԳՆ-ի մոտ ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:

«Տեսնում ենք, որ վրեժխնդրության ճանապարհով են գնում: Ամեն ինչ անում են, որպեսզի արգելված լինի իշխանությունների դեմ բողոքելը: Այսինքն իրենց կարճ խելքով փորձում են մարդկանց վախեցնել և ինչ որ արգելքներով սահմանափակել և Հայաստանի ներսում և սփյուռքի գործիչներին, այդպիսով սեպ խրելով Հայաստան-Սփյուռք հարաբերություններում»,- ասաց պատգամավորը:

Վարդանյանի խոսքով, կառավարության կողմից քաղաքացիներին մուտքի արգելքի բացատրությունը եղել է անհոդաբաշխ.

«Միայն այն էր, որ Նիկոլ Փաշինյանին իրենք նույնականացրել են պետության հետ և սրբություն են դարձրել: Ու հիմա Փաշինյանը Հայաստանի սուրբ կովն է, որի դեմ բողոքել չի կարելի, ակցիա իրականացնել չի՞ կարելի»: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica