close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էդմոն Մարուքյանը՝ «քաղաքական տրյապկա և անբարոյականի վաստակ»

Հասարակություն

5 Օգոստոսի 2022, 12:10
 Էդմոն Մարուքյանը՝ «քաղաքական տրյապկա և անբարոյականի վաստակ»

Նիկոլ Փաշինյանն իր ադրբեջանաթուրքական քաղաքականությունը պաշտպանելու համար համար դիմել է «լուսահոգի» Էդմոն Մարուքյանի օգնությանը։ Այն Մարուքյանի, ում 2017–ին համարում էր իշխանությունների դրածո (Էդմոնն էլ իր հերթին Նիկոլին էր համարում իշխանությունների հաճախորդ․ սա այն դեպքն էր, երբ երկուսն էլ ճիշտ էին)։ Այն Մարուքյանի, ում հետ «վերևից» եկած հրահանգով 2018–ին «Ելք» դաշինքը կազմեց ու մտավ իշխանությունների հաճախորդաց հարեմի «ընդդիմադիր» սեկցիա։ Այն Մարուքյանի, ում իր թիմակից տխրահռչակ Ալեն Սիմոնյանը «քաղաքական տրյապկա և անբարոյականի վաստակ» էր համարում (Էդմոնն էլ իր հերթին Ալենին էր համարում հոգնած անբարոյականի վաստակ (տե՛ս կից տեսանյութը)․ սա էլ էր այն դեպքը, երբ երկուսն էլ դիպուկ որակումներ էին տալիս և դժվար է իրենց հետ չհամաձայնելը)։

Եվ ահա այս «քաղաքական տրյապկան ու անբարոյականի վաստակը», փրկելու համար Նիկոլի հետույքը, մի գրառում է երկնել՝ Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակի համար մեղադրելով ․․․ ընդդիմությանը։ Փաստորեն, Նիկոլը Ալիևի հրահանգներն ու Էրդողանի պահանջները կատարի, մեղավոր լինի ընդդիմությո՞ւնը։ Սա այն դեպքն է, երբ գողն ամենաբարձրն է գողում «բռնե՛ք գողին», «անբարոյականի վաստակն» ամենաբարձրն է խոսում մայրական սրբությունից, պոռնիկն ամենաշատն է խոսում բարոյականությունից։

Սա ասում է մի թիմի հաճախորդ, որը մի պահ Նիկոլին համարում էր կապիտույլանտ ու պահանջում նրա հրաժարականը։ Հիմա այնպիսի քստմնելի ծառայություններ է մատուցում Նիկոլին, որ ամենավերջին հարճն անգամ կհրաժարվեր նման բան անել։

Էդմոնն ու իր շեֆը շատ լավ հասկանում են, որ վաղ թե ուշ իրավաքաղաքական պատասխանատվության են ենթարկվելու։ Դրա համար էլ իրենց երկարականջի տեղ դրած ուզում են մեղավորներ նշանակել իրենց հանցավոր քաղաքականության համար։ Չի՛ ստացվելու, որքան էլ հատուկ հանձնարարություններով հաճախորդ Էդմոն Մարուքյանին նկարեն Հ1–ի էկրանի վրա և որքան էլ «անբարոյականի վաստակներով» փորձեն ապուշի տեղ դնել պողոսներին։

Հայկ Ուսունց

Աղբյուրը՝ 7or.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica