close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանցիները երկու դիրքով առաջ են եկել, նկատվել է առաջխաղացում․ Եղցահող համայնքի ղեկավար. Tert.am

Հասարակություն

5 Օգոստոսի 2022, 12:36
 Ադրբեջանցիները երկու դիրքով առաջ են եկել, նկատվել է առաջխաղացում․ Եղցահող համայնքի ղեկավար. Tert.am

Թշնամու կողմից նկատվել է դիրքերի առաջխաղացում, երկու դիրքով առաջ են եկել, ինչից հետո ռուս խաղաղապահները միջամտել են, հիմա իրենք իրենց սահմանին կանգնած են, գյուղի ուղղությամբ որևէ կրակոց կամ ոտնձգություն չի եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի Եղցահող համայքի ղեկավար Արտակ Հակոբյանը։

Նա նշեց, որ իրավիճակը ներկա պահին հանգիստ է։

«Այս պահին լարվածություն չկա, գիշերը հանգիստ է անցել, գյուղում մեկ-երկու կրակոց է լսվել, գյուղին անմիջապես մոտ մարտական գործողություններ չեն եղել։ Եղցահողի բնակիչների շրջանում ոչ մի խուճապ, առավել ևս տարհանում չկա, բոլորը զբաղված են իրենց առօրյա աշխատանքներով»,- ասաց համայնքի ղեկավարը։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica