close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ մոտիվացիա չկա ընտրելու ռազմական և բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ մասնագիտություններ

Հասարակություն

5 Օգոստոսի 2022, 12:35
 Ինչո՞ւ մոտիվացիա չկա ընտրելու ռազմական և բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ մասնագիտություններ

Այս տարի մեծ աղմուկ հանեց բուհեր ընդունված ուսանողների թվաքանակի կտրուկ նվազման մասին լուրերը։

Այս համատեքստում առաջանում են հետևյալ հարցերը.

1. Ինչո՞ւ է շեշտակի նվազել բուհական կրթություն ստանալ ցանկացողների թվաքանակը

2. Ինչո՞ւ մոտիվացիա չկա ընտրելու ռազմական և բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ մասնագիտություններ։

Այսօր արդիական դարձած այս հիմնախնդիրը ունի բազմաշերտ տարրեր, որոնցից ամենակարևորներին կփորձեմ անդրադարձ կատարել։

Արծարծված հիմնախնդիրը լուծումը ունի լրջագույն ռազմավարական նշանակություն Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման կոնտեքստում։ Հայաստանյան բուհերում ուսանողների ընդհանուր թվաքանակի դինամիկայի նվազման միտումները սկսեցին առավել ցայտուն երևալ 2010թ. սկսած։ Հիշյալ հիմնախնդրի առաջացման առաջնային կոմպոնենտ  է համարվում դեմոգրաֆիական աղետը, որի առջև կանգնած է Հայաստանը։ Հայաստանը արդեն դեպուպուլյացիայի մեջ հայտնված երկիր է համարվում, օրինակ` Սյունիքի մարզի 117 դպրոցներից 78-ում կա 100-ից պակաս աշակերտ և այլն։ Դոմինոյի էֆեկտով դեմոգրաֆիական ճգնաժամը բերում է դպրոցների թերբեռնվածությանը որը իր հերթին հանգեցնում է բուհերի թերբեռնվածությանը։

Հաջորդ կարևորագույն հանգամանքը պայմանավորված է Հայաստանում բուհական կրթություն առաջարկող հաստատությունների մեծ թվաքանակը, օրինակ` Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են մոտ 26 պետական (որոնցից 4-ը միջազգային կառավարմամբ) և 33 ոչ պետական (արտոնագրված) բարձրագույն ուսումնական հաստատություններ: Կարծում եմ խնդրի միակ լուծումը բուհերի միավորման համատեքստում պետք է դիտարկել։ Ինչպես նաև բավարար չի գործում բուհ-աշխատաշուկա համագործակցությունը։ Արդյունքում բուհերը տալիս են մասնագետներ, որոնք կամ անհրաժեշտ չեն աշխատաշուկայում` տնտեսական ցածր զարգացման և աշխատաշուկայի խիստ սահմանափակ լինելու պատճառով, կամ բուհերը հաճախակի չեն կարողանում տալ այնպիսի արդի մասնագիտություններ, որոնք իսկապես այսօր խիստ անհրաժեշտ են աշխատաշուկայում և այլն։

Շատ հաճախ բուհեր դիմելուց սովորողները ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում առավել լավ են վարձատրվում։ Օրինակ` գաղտնիք չէ, որ Հայաստանում ուսուցիչը, դասախոս-գիտնականը և զինվորականը աշխատող-աղքատ են համարվում, քանի-որ նույնիսկ չեն ստանում այն չափի աշխատավարձ, որը կբավարարի նվազագույն կենցաղային կարիքների բավարարման համար։ Սա տեսնելով` սովորողները չեն ընտրում ուսումնամանկավարժական և ռազմական մասնագիտություններ կամ չեն ուզում զբաղվել գիտությամբ և այլն։ Արդյունքում խնդիրը այնքան է խորացել, որ ուսուցիչների և դասախոսների գրեթե կեսից ավելին ունեն 63-ից բարձր տարիք, իսկ բանակում էլ սպայական կազմի լրջագույն պակաս կա։ Այս առումով առավել վտանգավոր է վիճակը բնագիտամաթեմատիկական և ռազմական մասնագիտությունների մասով։ Սա պետության ազգային անվտանգությանը սպառնացող ամենամեծ աղետն է։

Հաջորդ կարևորագույն կոմպոնենտը ունի մենթալիտետի բաղադրիչ։ Գաղտնիք չէ, որ շատ հաճախ սովորողները իրենք չեն ընտրում իրենց մասնագիտությունները, սովորողներից շատերին իրենց ծնողներն են ստիպում ընտրել այս կամ այն «մոդայիկ» մասնագիտությունը (բժիշկ, իրավաբան) և այլն։ Անշուշտ ծնողներից շատերը իրենց նմանօրինակ «խորհուրդներով» կամ «պարտադրանքով» ինչ-որ առումով հարցականի տակ են դնում իրենց զավակների ապագան։

Քարոզչությունը և մեդիա արտադրանքը (ֆիլմեր, սերիալ) ևս մեծ դեր ունի հասարակության առժեհամակարգային պատկերացումների ձևավորման ինչպես նաև սովորողների մասնագիտական կողմնորոշման վրա։ Գաղտնիք չէ, որ վերջին հետխորհրդային 30 տարիների ընթացքում անընդհատ պրոպագանդվում է հանցավոր աշխարհի արատավոր բարքերը սերյալների և այլ մեդիա արտադրանքների միջոցով, դրան հակառակ ծաղրի է ենթարկվում կրթված մարդ լինելը, ուսուցիչ, դասախոս կամ գիտնական լինելը և այլն, որի արդյունքում այսօրվա հայ երեխայի հերոսը ցավոք սրտի ոչ թե ուսուցիչն է,  զինվորականը կամ գիտնականը այլ դժբախտաբար սերիալի գողական հերոսը կամ որևէ օլիգարխի «ախռանիկը»։ Այս ամենը տեսնելով դպրոցահասակ երեխան էլ չի ուզում մեծանա դառնա գիտնական, ուսուցիչ կամ զինվորական։

Վանո Կարապետյան


Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica