close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավաճանի բարոյակա՞նը որն է. Արտակ Զաքարյան

Քաղաքական

5 Օգոստոսի 2022, 12:59
 Դավաճանի բարոյակա՞նը որն է. Արտակ Զաքարյան

Վերջին տարիներին, Հայաստանն ավիրող, հայ ժողովրդին դավաճանող, թալանող, պախարակող ու ստորացնող քայլերն իրականացվել են ՀՀ կառավարության շենքում: Նման մի քայլ էլ տեղի ունեցավ երեկ` կառավարության նիստում:

Երկրի բոլոր շփման կետերում ճանապարհները բացում են թշնամու առաջ` հրավիրելով այն օգտագործել բացառապես թշնամու շահերի համար` ընդդեմ մեր ժողովրդի:

Միայն դավաճան ու տգետ լինելը բավարար չէ, որպեսզի մեր զունծառայողներին հենց նոր սպանած ու Արցախի կյանքի ճանապարհը փակող մարդասպանին հրավիրես քո տուն` իրեն հարմար եղանակով: Սա անելու համար նաև պետք է անբարոյական լինես:

Սպանված զինծառայողներիդ դեռ պատվով չես հուղարկավորել, վիրավորներիդ կյանքի համար բժիշկներն են պայքարում, իսկ դու տուն գալու «հրավիրատոմս» ես ուղարկում մարդասպաններին:

Նսեմացած կապիտուլյացիայից բացի, Նիկոլը երկիրը նմանեցրել է աշխարհագրական այն «պոռնիկին», որը պատրաստ է բավարարել հարբած հարևանների բոլոր ցանկությունները, միայն թե իրեն չծեծեն: Ու այդքանից հետո` միևնույն է` ծեծում են:

Ամեն ինչ սկսել է, 2018թ-ին, երբ հայերի ամենասիրելի դավաճան Նիկոլն ասում էր. «պետք է այնպիսի լուծում գտնենք, որը բավարարի նաև ադրբեջանի ժողովրդին»: Գտանք, իհարկը: Թավշյա խուլիգանությունից հետո` միայն այդ խոստումն է իրականացրել:

Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica