close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում պոլսահայ երգչուհի Սիբիլը հանդիպեց իր երկրպագուների հետ

Հասարակություն

5 Օգոստոսի 2022, 14:22
 Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում պոլսահայ երգչուհի Սիբիլը հանդիպեց իր երկրպագուների հետ

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ժամը 16։00-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կազմակերպվեց հանդիպում պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլի հետ։ Հանդիպմանը տեսակապով միացավ նաև Թուրքիայում բնակվող համշենահայ երգչուհի Այշենուր Քոլիվարը, որի հետ վերջերս Սիբիլը հանդես էր եկել համատեղ երգի կատարմամբ։

Այդ մասին հայտնում է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի կայքէջ Akunq.net-ը։

Աղբյուրի համաձայն՝ համայն հայության կողմից մեծ սեր ու ժողովրդականություն վայելող պոլսահայ երգչուհին ներկաներին պատմեց իր ստեղծագործական կյանքի ուղու մասին։ Նա անդրադարձավ նաև Թուրքիայում հայկական մշակույթը տարածելու գործի շրջանակներում իր կատարած աշխատանքներին։

Ապա հանդիպմանը տեսակապով միացավ թուրքաբնակ համշենահայ երգչուհի Այշենուր Քոլիվարը, ով մասնավորապես ներկայացրեց Սիբիլի հետ իր համատեղ տեսահոլովակի մանրամասները։

Ինչպես հայտնի է, թե՛ արևմտահայերենը և թե՛ հայոց լեզվի Համշենի բարբառը Թուրքիայում գտնվում են անհետացման վտանգի առաջ, և այս երկու կանանց գործունեությունը հիրավի մեծ նպաստ է հայերենը արևմտահայերի շրջանում պահպանելու առումով։

Հանդիպման վերջում Սիբիլը պատասխանեց մասնակիցների հարցերին և հանդես եկավ կենդանի կատարմամբ։

Akunq.net

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica